ԵԱՀԿ-ն զորքերի շփման գծում դիտարկում կանցկացնի
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համապատասխան, մայիսի 22-ին զորքերի շփման գծում նախատեսվում է ԵԱՀԿ-ի դիտարկում: ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում: Այս մասին հայտնում է Trend-ը:
Ադրբեջանական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Սայմոն Տիլլերը և Փիթեր Սվեդբերգը:
Հայկական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը և Խրիստո Խրիստովը: