Ադրբեջանը հրաժարվում է ԵՄ-ի հետ ասոցացումից
Ռիգայում մայիսի 21-22-ին անցկացվելիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին Բաքուն չի ստորագրի և ոչ մի փաստաթուղթ: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Փոխանցվում է, որ Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը հաստատել է, որ Ադրբեջանի չի պատրաստվում Ռիգայում որևէ պայմանագիր ստորագրել:
«Մենք ձգտում ենք ԵՄ-ի հետ հաստատել նոր, ավելի լայն համագործակցություն: Ինչպիսին էր էներգետիկ ոլորտում ձեռք բերված համագործակցությանը: Սակայն այդ կապակցությամբ կոնկրետ առաջարկներ դեռ չեն ներկայացվել»,-հայտարարել է Մամեդգուլիևը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցելու Ռիգայում մայիսի 21-22-ին անցկացվելիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին: