Ալիևը չի մասնակցելու «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցելու Ռիգայում մայիսի 21-22-ին անցկացվելիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին: Այս մասին հայտնում է Kavkaz-uzel.ru-ն:
«Բաքվում անցկացվելիք առաջին Եվրոպական խաղերի նախապատրաստման աշխատանքների հետ կապված Ադրբեջանի նախագահի ժամանակացույցը չափազանց հագեցած է: Այդ իսկ պատճառով մեր երկրի նախագահը չի կարող մասնակցել գագաթաժողովին»,-հայտարարել է Ալիևի օգնականը:
Փոխանցվում է, որ գագաթաժողովին Ադրբեջանը ներկայացնելու են ՝ Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը և նախագահի աշխատակազմի պետի տեղակալ Նովրուզ Մամեդովը: