Բաքվում տեղի ունեցած հրդեհի պատճառով չեղյալ է հայտարարվել «Կրակի փառատոնը»
Ադրբեջանում երեկ տեղի ունեցած խոշոր հրդեհի պատճառով չեղյալ է հայտարարվել Շամքիրում Եվրոպական խաղերի կապակցությամբ նախատեսված «Կրակի փառատոն»-ի անցկացումը: Այս մասին գրում է Novostink.ru-ն:
Մայիսի 19-ին Բաքվում բազմահարկանի շենքում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով 15 մարդ է զոհվել, այդ թվում՝ մի քանի երեխա: Մոտ 60 մարդ տուժել է: Հրդեհի պատճառ է հանդիսացել շենքի դյուրավառ երեսպատումը: