Մեր հոգում կա հավատքը առ այն, որ բարին անպայմանորեն հաղթելու է. Նաիրա Զոհրաբյան
Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ինչպես բոլոր տոներին, Սուրբ Զատիկին ևս տանն է լինելու և իր մտերիմների հետ է անցկացնելու այն:
«Տաղավար տոներից ինձ համար ամենակարևոր տոնն է, ես ինքս աստվածավախ մարդ եմ և աշխատում եմ միշտ հետևել Աստծո պատվիրաններին»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
Ուտեստների հետ կապված Զոհրաբյանը նշեց, որ իրենք առանձնապես չեն հետևում ու պատրաստում Զատիկի ավանդական ուտեստները.
«Պարտադիր չէ, որ սեղանին լինի ձուկ, գինի, չամիչով փլավ, պարտադիր չէ հատուկ այդ արարողակարգի դետալները պահել. մեր հոգում կա հավատքը առ այն, որ բարին անպայմանորեն հաղթելու է»,- նշեց Զոհրաբյանը:
Ինչ վերաբերում է հավկիթներին՝ Զոհրաբյանը նշեց, որ անպայման կարմիր սոխի կճեպով է ներկում. նախ դա բնական է և երկրորդ շատ հագեցած կարմիր գույն է ստացվում: