Հայաստանը «Եվրատեսիլ-2015»-ի եզրափակչում է
Վիեննայում կայացավ «Եվրատեսիլ-2015»-ի առաջին կիսաեզրափակիչը: Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը ներկայացավ «Face the Shadow» երգով՝ 2-րդ համարի ներքո:
Եվրոպան լսեց մեր կոչը, որի շնորհիվ Հայաստանը հայտնվեց եզրափակչում:
Եզրափակիչ անցած մասնակիցներն են՝ Ալբանիա, Հայաստան, Ռուսաստան, Ռումինիա, Հունաստան, Էստոնիա, Հունգարիա, Վրաստան, Սերբիա, Բելգիա:
Երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 21-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 23-ին: