Պոլինա Գագարինան համբուրել է Կոնչիտա Վյուրստին (տեսանյութ)
Պոլինա Գագարինան համբուրել է Կոնչիտա Վյուրստին: Մորուքավոր արտիստը մասնակիցներին դիմավորել է Ավստրիայի մայրաքաղաքում: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Տեսանյութում, որտեղ անցյալ տարվա «Եվրատեսիլ»-ում հաղթանակ տարած Կոնչիտան համբուորւմ է Գագարինային, երգչուհին տեղադրել է սոցիալական ցանցի իր էջում:
«Կոնչիտան փորձից հետո ինքը մոտեցավ ինձ և բազմաթիվ հաճոյախոսություններ ասաց»,-ասել է Գագարինան:
Ռուս երգչուհին նաև նշել է, որ Կոնչիտան պարզապես բեմական կերպար է, որը շատ լավ է աշխատում: Նրա խոսքով Կոնչիտան շատ կրթված է, և որ իզուր են նրա մասին այդքան անբարեհաճ մեկնաբանություններ թողնում: Տեսանյութն այստեղ: