«Եվրատեսիլ-2015»-ի առաջին կիսաեզրափակիչը կկայանա այսօր. Հայաստանը ելույթ կունենա 2-րդ համարի ներքո
Վիեննայում այսօր կկայանա «Եվրատեսիլ-2015»-ի առաջին կիսաեզրափակիչը: Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը կներկայանա «Face the Shadow» երգով՝ 2-րդ համարի ներքո: Առաջին կիսաեզրափակչում կներկայանա ևս15 երկիր: Երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 21-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 23-ին:
Եսայի Ալթունյանի, Թամար Կապրլյանի, Վահե Թիլբյանի, Մերի-Ջին Օ'Դոհերթիի, Ստեֆանի Թոփալյանի և Ինգա Արշակյանի կատարմամբ Face the Shadow՝ «Առերեսվիր ստվերին», երգը համամարդկային արժեքների մասին է՝ սիրո, համերաշխության, հավատարմության եւ, իհարկե, սերունդների ծագումնաբանության՝ գենետիկայի:
Տեսահոլովակով էլ երիտասարդները ցույց են տալիս, որ չնայած սերունդները փոխվում են, այնուամենայնիվ, ծագումնաբանությունը մնում է նույնը: