Գրիմ եղբայրների նամակները հասանելի են համացանցում
Գրիմ եղբայների նամակներն արդեն թվայնացված տարբերակով հասանելի են համացանցում: Կասսելի համալսարանի աշխատակիցները 3 տարվա ընթացքում 37.000 տեքստ են հավաքել Գրիմ եղբայրների ընտանիքի արխիվից: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Նամակներում գրված է Գրիմ եղբայրների և նրանց ընտանիքի անձնական բնույթ ունեցող իրադարձությունների մասին:
Օրինակ՝ նրանցից մեկը պատմում է, թե ինչպես են երեք և 4 տարեկան եղբայրներն իրենց հորը շնորհավորել ծննդյան կապակցությամբ: