Պոլինա Գագարինան «Եվրատեսիլ 2015»-ում հանդես կգա ականջակալներով
Երգչուհի Պոլինա Գագարինան, ով «Եվրատեսիլ-2015»-ում ներկայացնում է Ռուսաստանը, առաջին կիսաեզրափակչում հանդես կգա ականջակալներով, որպեսզի չլսի դահլիճում հնչող սուլոցներն ու արձագանքները: Այս մասին գրում է Rambler.ru-ն՝ հղում տալով ռուսական ԶԼՄ-ներին:
Գագարինան բացատրել է, որ ինքը սովորաբար մեկ ականջակալով է բեմ դուրս գալիս, սակայն այս անգամ բեմի ձայնային որոշ առանձնահատկություններից ելնելով՝ կներկայանա 2 ականջակալով:
Նա հույս է հայտնել, որ Վիեննայի հանդիսատեսը բարյացակամ կլինի: