Այվազովսկու կտավը կդառնա Լոնդոնում «Christie's»-ի աճուրդի գլխավոր լոտը
Հովհաննես Այվազովսկու՝ «Ամերիկյան նավը Ջիբրալթարի ժայռի մոտ» կտավը կդառնա հունիսի 1-ին Լոնդոնում «Christie's»-ի աճուրդի գլխավոր լոտը: Այս մասին գրում է Ria.ru-ն:
«Թանգարանային մակարդակի այդ աշխատանքը, որը թվագրված է 1873թ.-ով, վաճառվել է «Christie's»-ում 2007թ.-ին՝ սահմանելով նկարչի ստեղծագործությունների արժեքային ռեկորդ՝ 2,7 մլն ֆունտ ստերլինգի չափով, որը պահպանվել է 5 տարի»,-ասել է Christie's-ի ներկայացուցիչը:
Նկարի նախնական արժեքը կազմում է 2-2,5 մլն ֆունտ ստերլինգ: