ԵՄ-ն և Թուրքիան կվերսկսեն տնտեսական երկխոսությունը
Եվրամիությունը և Թուրքիան որոշել են վերսկսել տնտեսական երկխոսությունը: Այս մասին Անկարայի հետ Բրյուսելի ասոցացման խորհրդի շրջանակներում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայում ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը: Այս մասին գրում է Tass.ru-ն:
«Տնտեսական հարաբերությունները բխում են մեր ընդհանուր շահերից: Այդ իսկ պատճառով մենք որոշել ենք վերսկսել տնտեսական երկխոսությունը»,-ասել է Թուրքիայում ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը:
Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանն իր հերթին նշել է ԵՄ-ի և Թուրքիայի միջև տնտեսական ամուր կապն ու բարձր մակարդակով տնտեսական երկխոսություն սկսելու անհրաժեշտությունը: