Բիյոնսեին քննադատել են Հայիթի կատարած այցի համար
Ֆեյսբուքի օգտատերերը քննադատել են երգչուհի Բիյոնսեի այցը Հայիթի: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The New York Times-ին:
Քննադատությունը սկսվել է այն բանից հետո, երբ Հայիթիում ԱՄՆ դեսպանությունը որոշել է ցույց տալ երգչուհուն առաջընթացը, որը գրանցվել է 2010թ.-ի ավերիչ երկրաշարժից հետո:
Օգտատերերից շատերը թերահավատություն են հայտնել՝ հայտնիների նման այցերի հետ կապված և իրենց հիասթափությունը հայտնել Հայիթիի վերականգնման հարցում:
Մեկնաբանություններ են արվել, որ խոսքն այս դեպքում աստղի՝ ֆոտոխցիկի առջև ցուցադրելու հնարավության մասին է, ինչպես նաև նշել են, որ ԱՄՆ-ն «ձևացնում» է, թե օգնում է Հայիթիին:
Ավելի վաղ հաղորդվում է, որ երգչուհին ԱՄՆ պետքարտուղարի հումանիտար հարցերով տեղակալի հետ այցելել է Հայիթի: