Նորից «մասնակցում» եմ Եվրատեսիլին. Սիրուշո
Երգչուհի Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Երգչուհի Սիրուշոն քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Եվրատեսիլ 2015»-ում Հայաստանի ներկայացուցիչ Genealogy խմբի լուսանկարը մրցույթի բացման արարողությունից և կատարել հետևյալ գրառումը.
«Վաղը նորից «մասնակցում» եմ Եվրատեսիլին: Մեր մասնակիցներն այս տարի ներկայանալու են «Պռեգոմեշ» հայկական զարդերով. Մեծ հաջողություն եմ մաղթում և փոխանցում անսահման էներգիա!»: