Բարաք Օբամայի Թվիթթերյան էջը մեկ օրում 1,3 մլն ընթերցող է հավաքել
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Թվիթթերյան էջը մեկ օրում 1,3 մլն ընթերցող է հավաքել: Այս մասին գրում է Ria.ru-ն:
Ինչպես ենթադրվում է՝ նա անձամբ հաղորդագրություններ կգրի, այլ ոչ թե օգնականների միջոցով:
ԱՄՆ նախագահն արդեն 3 գրառում է կատարել և բաժանորդագրվել է 65 այլ օգտատերերի:
@POTUS հաշիվը (President Of The United States - ԱՄՆ նախագահ) բացվել է երկուշաբթի օրը: Նրա առաջին գրառումը եղել է. «Ողջո՛ւյն, Թվիթթեր: Սա Բարաքն է: Անկեղծ: 6 տարի պաշտոնում, և վերջապես ինձ հանձնեցին իմ սեփական հաշիվը Թվիթթերում»: