Ի՞նչ տարբերություն հայ աստղերի և Ջոն Տրավոլտայի միջև
Ահավոր մեծ հիասթափություն եմ ապրում: Երբ ինչ-որ անկապ աստղիկի, որը ծանոթով, փողով, առաջ է գնում և իր մասին ահավոր մեծ կարծիք է ունենում' որ օրինակ զանգես իրան' հեռախոսը չի վերցնի, բայց Ջոն Տրավոլտային զանգես կվերցնի, կամ իրենից մեծ բան չներկայացնող ռաբիզի մասին նյութ է տեղադրվում կայքերում' ամսվա կամ շաբաթվա կտրվածքով ամենաընթերցվողներից մեկն է լինում: Իսկ երբ գիտական նյութ է տեղադրվում' շատ քիչ է մարդ է ուշադրություն դարձնում: Ու գրեթե այնպիսի նյութ չեմ հանդիպում, որ անմակարդակ մեկնաբանություն չլինի մեջը: Իրար հետ մրցում են, թե ում մեկնաբանությունը ավելի անմակարդակ կլինի և նմանվում են աղբերին, որ փողոցում նետում են գետնին: Առողջ քննադատություն շատ հազվադեպ է հանդիպում: Շատ հաճախ է լինում, որ առանց որևէ լուրջ պատճառի' մեկը սեփական կարծիքը մյուսի վզին փաթաթի: Եթե ինչ-որ հոդված կամ մեկ այլ բան դուր չի գալիս տվյալ անձանց, ավելի լավ է արհամարեն, ոչ թե շաբլոն մեկնաբանություններով վարկանիշը բարձրացնեն: Նույն էլ անիմաստ սերիալների մասին կարող եմ ասել: Վատ մեկնաբանություններ են թողնում, բայց այդ ամեն ինչը կեղծ է, քանի որ ազգի 80%-ից ավելին սերիալի գիժ ա, դրա համար էլ անվերջ շարունակում են ցուցադրել, ու որոշ մարդկանց թեկուզ մի քանի վարկյան թունավորեն ու հոգեբանական վնաս հասցնեն: Չեմ ուզում ոչ մեկին վիրավորել, բայց Հայաստանը օրինակ Ամերիկայից 50-ից 80 տարով հետ ա, եթե ոչ ավել:
Վիգեն Զարգարյանի ֆեյսբուքյան էջից: