Ժաննա Ֆրիսկեն սկսում է կորցնել տեսողությունը
Հայտնի երգչուհի, դերսանուհի Ժաննա Ֆրիսկեի երկրպագուները շոկի մեջ են: Մինչ վերջերս Ժաննան իրեն լավ էր զգում և իր որդու՝ Պլատոնի հետ գնում էր կլինիկա, որտեղ բուժվում էր: Այս մասին հայտնում է Newsnid.ru-ն:
Փոխանցվում է, որ երգչուհու հայրը լրագրողներին հայտնել է, որ Ժաննան սկսել է կտրուկ կորցնել տեսողությունը:
«Վերջին օրերի ընթացքում շատ է թուլացել, կորցրել ախորժակը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել և գրեթե կորցրել է իր տեսողությունը»,-հայտնել է Ժաննայի հայրը: