Բաքվում հանում են Հեյդար և Իլհամ Ալիևներին նվիրված պաստառները
Բաքվում հանում են երկրի նախկին նախագահ Հեյդար Ալիևի և ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի լուսանկարներով հսկա պաստառները: Այս մասին հայտնում է Contact.az-ը:
Փոխանցվում է, որ տարիներ շարունակ այս պաստառները տեղադրված են եղել բոլոր մայրուղիներում և հրապարակներում՝ հսկայական գովազդային վահանակների վրա:
Տեղի ԶԼՄ-ները հարց են հղել, թե ինչու են հանվում պաստառները, սակայն շրջանների գործադիր իշխանությունը հրաժարվել են պատասխան տալ:
«Մնում է միրայն ենթադրել, որ իշխանություններն այս քայլին են գնացել կապված 2015 թ. ամառային Եվրոպական խաղերի հետ, որոնք պետք է տեղի ունենան Բաքվում»,-նշում են ԶԼՄ-ները: