«Genealogy»-ին` «Եվրատեսիլ 2015»-ի բացման արարողությանը (լուսանկար)
Այժմ Վիեննայում տեղի է ունենում «Եվրատեսիլ 2015» երգի մրցույթի բացման արարողությունը, որտեղ այս տարի Հայաստանը ներկայացնող Genealogy խմբի անդամներն անցան կարմիր գորգի վրայով:
Հիշեցնենք, որ այսօր տեղի կունենա մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որի ընթացքում կընտրվեն 8 մասնակիցներ: Երկրորդ մասը տեղի կունենա մայիսի 21-ին, իսկ արդեն եզրափակիչ համերգը տեղի կունենա մայիսի 23-ին:Հայաստանը Genealogy խումբը կներկայանա 02 համարի ներքո: