Վիեննայում սկսվել է «Եվրատեսիլ-2015»-ի բացման արարողությունը (տեսանյութ)
Վիեննայում սկսվել է «Եվրատեսիլ»-ի 60-րդ հոբելյանական երգի մրցույթի բացման պաշտոնական արարողությունը:
Մրցույթին կմասնակցեն ավելի քան 40 երկրներ: Կարմիր գորգով առաջինը կքայլի նախորդ տարվա հաղթողը՝ Կոնչիտա Վյուրսթը,որի իսկական անունն է Թոմաս Նոյվիրտ:
Կիրակի, մայիսի 17-ին տեղի կունենա մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որի ընթացքում կընտրվեն 8 մասնակիցներ: Երկրորդ մասը տեղի կունենա մայիսի 21-ին, իսկ արդեն եզրափակիչ համերգը տեղի կունենա մայիսի 23-ին: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
Բացման արարողությանը կարող եք հետևել այստեղ: