Իրանի հետ «միջուկային համաձայնությունը» ձեռք կբերվի նախքան պայմանավորված վերջնաժամկետը
Իրանի միջուկային խնդրի շուրջ Արևմուտքի երկրների հետ համաձայնության ձեռքբերումը հնարավոր է՝ տեղի ունենա մինչև նախանշված վերջնաժամկետը` հունիսի 30-ը:
Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին:
«Տեխնիկական բաղադրիշների շուրջ լուծումները չպետք է բարդ լինեն, եթե կողմերի մոտ առկա է քաղաքական կամք:
Եթե սա այդ դեպքն է, ապա վերջնական գործարքը գուցե կնքվի վերջնաժամկետից առաջ: Դա մեծապես հավանական է»,-ասել է փոխարտգործնախարարը: