Էրդողանը քննադատել է Մուրսիի մահապատժի դատավճիռը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է եգիպտական դատարանի՝ երկրի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիին մահապատժի դատապարտելու մասին որոշումը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Էրդողանի խոսքով՝ այդ դատավճիռը հակասում է ժողովրդավարության սկզբունքներին՝ վերադարձնելով երկիրը դեպի անցյալ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ եգիպտական դատարանը մահապատժի է դատապարտել երկրի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիին, ով մեղավոր է ճանաչվել լրտեսության մեջ: