Ադրբեջանում ակտիվիսները հացադուլ են սկսել
«Մուսավաթ» կուսակցության կոչով մեկօրյա հացադուլ տեղի կունենա Բաքվում, Սումգայիթում և Ադրբեջանի շատ այլ շրջաններում: Ցուցարարները դուրս կգան հացադուլի՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով:
Ակցիայի մասնակցում է 5 մարդ Բաքվում և ևս մեկը՝ Մասալինի շրջանում:
Մայիսի14-ից հացադուլի մասնակիցներին է միացել ևս երեք ակտիվիստ: Այս մասին գրում է Oxu.az-ը:
Կուսակցության տարածած մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ ողջ երկրում մեկօրյա հացադուլի մասին որոշումը կայացվել է բազմաթիվ ակտիվիստների պահանջով: