Թուրքիայում ավտոգործարանների աշխատակիցները գործադուլ են հայտարարել
Թուրքիայի ավտոարտադրող երկու գործարանների աշխատակիցները գործադուլ են սկսել։ Մայիսի 15-ից գործադուլ են սկսել Tofas ընկերության աշխատակիցները, որոնք աշխատում են իտալական Fiat-ի և թուրքական Koc Holding-ի հետ համատեղ։
Բուրսա քաղաքում գործադուլ են անում ֆրանսիական Renault-ի և թուրքական ռազմական կենսաթոշակային Oyak հիմնադրամի համատեղ գործարանում: Գործադուլի հանգամանք է հանդիսացել այն, որ աշխատողները դժգոհ են աշխատանքի պայմաններից:
Հիմնական դժգոհությունը կապված է աշխատավարձ հետ: Tofas ընկերությունը պատրաստում է Fiat — Linea և Doblo van ավտոմեքենաներ, ինչպես նաև Peugeot, Citroen, Opel և Vauxhall մակնիշների այլ մոդելներ։