Ալլա Պուգաչովան ծանր վիճակում է
Ալլա Պուգաչովան արդեն կես տարի է լուռ է, սակայն ռուսական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում նա խոսել է սիրելի ամուսնու մասին, և թե ինչ է պետք զոհաբերել հանուն անձնական երջանկության: Այս մասին գրում է Ntv.ru-ն:
«Մաքսիմը դժվար իրավիճակում է, նա պետք է շատ գումար աշխատի, մշտապես համերգների մասնակցի, իսկ ես երեխաների հետ պետք է լինեմ: Ապրելու համար ի՞նչ է մեզ անհրաժեշտ. կարտոֆիլ, կաղամբ, քանի որ մենք գուրմաններ չենք, ռեստորաններ էլ վաղուց չենք հաճախել: Դեռ գոյատևում ենք»,-ասել է Ալլա Պուգաչովան:
Երգչուհին ասել է, որ ցանկանում է դիմակայել առաջացած սարսափին ու ցեղին: