Բեզրուկովի կինը հերքում է իրենց բաժանման մասին լուրերը
Լրատվամիջոցների տարածած այն մտահոգիչ լուրերին, թե Սերգեյ և Իրինա Բեզրուկովները բաժանվել են, դերասանուհին արագ արձագանքել է: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Դերասանուհու ամուսնու հետ հրապարակած լուսանկարը բոլորին հասկացրել է, որ տարածված լուրերը բացարձակ սուտ են:
Քանի որ զույգն իր անձնական կյանքի մասին չի խոսում, պապարացցիների ներխուժումը նրանց կյանք դատարանի միջոցով է լուծվում, լրագրողները ստիպված են լինում երևակայել, համեմատել փաստերը, կամ առավոտից երեկո զույգին սպասել իրենց շքամուտքում, որպեսզի բացառիկ նյութեր ունենան: