Թուրքիան հանդես է գալիս ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի օգտին
Անկարան հանդես է գալիս Սիրիայում ու Իրաքում, ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի ավելի արդյունավետ միջոցառումների օգտին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն:
«Մենք գագաթաժողովում քննարկել ենք այդ հարցերը նախարարների հետ: Մենք մեր կողմից ընդգծել ենք ջանքերի ինտենսիվության անհրաժեշտությունը, որն ուղղված է ԴԱԻՇ-ի դեմ պայքարին ու իսլամիստներին հակազդելու ավելի արդյունավետ միջոցառումների ընդունմանը, ինչպես նաև հայտնել ենք Սիրիայում ռեժիմի նկատմամբ միջոցառումների ընդունման անհրաժեշտության մասին»,- հայտարարել է Չավուշօղլուն: