Ադրբեջանը Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագիր չի ստորագրի
Ադրբեջանը Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագիր չի ստորագրի։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Վալեհ Ալեսքերովը: Այս մասին գրում է Sia.az-ը:
«Եղբայրական երկիրը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր կնքել է 1963թ-ի սեպտեմբերին։ Այդ փաստաթուղթն ուժի մեջ է մտել 1965թ-ին։ 40 տարի անց՝ 2005-ին, այդ համաձայնագիրը կրկին կրկնվել է, անցկացվել են բանակցություններ։ Այդ ժամանակահատվածում ԵՄ-ի կազմում ընդգրկվել է քրիստոնեական երկիր, որը Թուրքիայից հետ է մնում բազում չափանիշներով։ Սակայն Թուրքիային նույնիսկ մոտ չեն թողնում և չեն թողնի։ Թուրքիան նաև ՆԱՏՕ-ի ցանկալի գործընկերն է, քանի որ այստեղ խոսքն անվտանգության մասին է։ Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ համագործակցությանը, ապա այստեղ, Թուրքիան անպիտան է դառնում։ Դրա պատճառն այն է, որ երկրի բնակչությունը կազմում են թուրքերը և մուսուլմանները։ Այլ պատճառ չկա»,-իր հայտարարության մեջ ասել է Վալեհ Ալեսքերովը։