Քիմ Քարդաշյանը գողացել է իմ ոճը. Քայլի Ջեներ (լուսանկարներ)
Համացանցում հայտնվել է «Keeping Up With The Kardashians» ռեալիթի շոուի հերթական էպիզոդի անոնսը: Այս մասին հայտնում է Dailymail-ը:
Նշվում է, որ անոնսում հայազգի հայտնի ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանի ամենափոքր քույրը՝ Քայլի Ջեները, բողոքում է Քորթնիին և հայտնում է, որ Քիմը գողանում է իր ոճը և մտքերը:
«Քիմը ցանկանում է անել այն, ինչ ես եմ անում։ Արդյունքում, այնպիսի տպավորություն է, որ մենք միշտ նմանակում ենք իրար։ Ես անապատում ֆոտոշարք արեցի և Քիմը հետևեց իմ օրինակին։ Նա վերցնում է իմ մտքերն և ավելի գեղեցիկ մատուցում դրանք»,- բողոքել է Քայլին: