Թուրքիան չի տեսնում ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից «ԻՊ»-ի նկատմամբ «համապարփակ ռազմավարություն»
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից չի տեսնում «համապարփակ ռազմավարություն»՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ դաշինքը մտադիր չէ վերսկսել համագործակցությունը Ռուսաստանի հետ, չնայած «ԻՊ»-ի սպառնալիքին:
Հիշեցնենք, որ «Իսլամական պետություն»-ը՝ ահաբեկչական կազմակերպություն է ,որի գործունեությունը արգելված է մի շարք երկրներում, այդ թվում, Ռուսաստանում:Գերագույն դատարանը հայտարարել է, որ «Իսլամական պետություն»-ը լինելով ահաբեկչական կազմակերպություն՝ երկրում գործունեությունը պաշտոնապես արգելված է: