Ուկրաինային աջակցություն է անհրաժեշտ. Դավութօղլու
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների նիստի ժամանակ կոչ է արել պահպանել հարաբերությունները Ղրիմի թաթարների հետ՝ նրանց մեկուսացումից խուսափելու համար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Ճգնաժամն Ուկրաինայում ցույց է տալիս, որ Եվրոպայում անվտանգությունն ու կայունությունը փխրուն են: Ուկրաինային աջակցություն է անհրաժեշտ, որպեսզի նա կարողանա ապահովել սեփական ժողովրդի անվտանգությունը: Ձեռք մեկնելով Ուկրաինային՝ չպետք է մոռանանք Ղրիմի բնակիչների տանջնաքների մասին: Ղրիմի անօրինական միացումը չի կարող ճանաչվել ոչ մի կերպ: Պետք է պահպանել հարաբերությունները Ղրիմի թաթարների հետ և կանխել վերջիններիս մեկուսացումը»,-հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: