Ադրբեջանը ներդրումներ կանի Թուրքիայում
Ադրբեջանի SOCAR պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաևը հայտնել է, որ մտադիր է 10 մլրդ դոլարի ներդրում անել թուրքական Petkim նավթաքիմիական ընկերությունում:
Տվյալ հայտարարությունն արվել է Ադրբեջանում կայացած B20-ի` Business 20-ի շրջանակներում, որի նպատակն է սերտացնել կապերը G20-ի երկրների բիզնես շրջանակների միջև:
Խոշոր ներդրումը նախատեսվում է անել գալիք 7-8 տարվա ընթացքում: Այս մասին գրում է Oxu.az-ը: