Անթալիայում կկայանա ՆԱՏՕ-ի հավաք
Մայիսի 13-4-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում կկայանա ՆԱՏՕ-ի հավաք: Անթալիայում կհավաքվեն 60 ներկայացուցիչներ Հյուսիսատլանտյան դաշինքից, հիմնականում` անդամ երկրների արգործնախարարներ, միջազգային կառույցների անդամներ:
Օրակարգում են` հաջորդ տարի Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի նախապատրաստությունները, ինչպես նաև Ռուսաստանի և ջիհադիստների առաջխաղացման հարցերը:
Չավուշօղլուն ասել է, որ հաջորդ տարվա գագաթաժողովը ՆԱՏՕ-ի «ընդլայնման գագաթաժողով» է լինելու, ինչը համապատասխանում է Թուրիքիայի ակնկալիքներին: