Բուլղարիան կարող է միավորել Իրանն ու Եվրոպան էներգամատակարարման հարցում. Իրանի նախագահ
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Բուլղարիայի նոր դեսպանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Բուլղարիան կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի և Եվրոպայի միջև՝ իրանական էներգակիրների մատակարարման կազմակերպման դեպքում: Այս մասին հայտնում է Iran.ru-ն:
«Բուլղարիան հիանալի աշխարհագրական դիրք է զբաղեցնում Եվրոպայի հարավ-արևելքում, ինչը կարող է ապահովել Իրանի և եվրոպական պետությունների միջև կապը՝ էներգամատակարարման հարցում»,-նշել է Իրանի նախագահը՝ հայտարարելով Բուլղարիայի հետ մշակույթի, տուրիզմի, տնտեսության, քաղաքականության ոլորտներում հարաբերությունների զարգացման մասին: