Յոգան օգնում է հաղթահարել սթրեսը
Հետազոտողները պարզել են որ յոգան և մեդիտացիան (նույնիսկ սիրողական մակարդակով) օգնում է մարմնին դառնալ ավելի դիմացկուն սթրեսների նկատմամբ: Նշված գիտական հոդվածը տպագրվել է The Journal of Occupational and Environmental Medicine-ը: Գրում է Gazeta.ru-ն:
Ուսումնասիրության ներգրավված մարդիկ աշխատում են միևնույն բժշկական կենտրոնի վիրաբուժության բաժանմունքում: Մինչ փորձը, նրանց խնդրել են գնահատել սթրեսի մակարդակը աշխատավայրում՝ 0-ից 10 սանդղակով: Միջինը հաշվել են 7,5 միավոր:
8 շաբաթվա ընթացքում, բժշկական կենտրոնի աշխատակիցները մասնագետների հսկողության տակ զբաղվել են յոգայով, շնչառական վարժություններով և մեդիտացիայով:
Ըստ հեղինակների, այսպիսի արդյունքները հստակ ցույց է տալիս, որ յոգայի և հարակից շնչառական վարժություններն իսկապես ստիպում են ձեզ լավ զգալ և օգնում են հաղթահարել լարվածությունը: