Քանյե Ուեսթը հազարավոր վարդեր ու նվագախումբ է պատվիրել Քիմ Քարդաշյանի համար (լուսանկարներ)
Ինչպես գիտեք ԱՄՆ-ում մայիսի երկրորդ կիրակին նշում են Մայրերի օրը: Այդ օրը հայազգի հայտնի ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանն առանց իր ամուսնու և դստեր գտնվել էր Բրազիլիայում՝ իր գրքի շնորհանդեսին:
Քիմը Instagram-ի իր էջ լուսանկարներ է հրապարակել և գրել, որ իր ամուսինն իր համար անակնկալ է մատուցել հազարավոր վարդերի և սերենադի տեսքով:
«Ես մտա հյուրանոցի համար և տեսա իմ հոգատար ամուսնու նվերը։ Ինձ սպասում էր մի երկտող և հազարավոր վարդեր, որոնք ծածկել էին ամբողջ համարը։ Տխուր եմ, որ իրարից հեռու ենք։ Ես քեզ ու Նորթին շատ եմ սիրում»։
Իսկ հաջորդ անակնկալը սերենադի տեսքով էր:
«Ամեն մատուցող, որն ուտեստ էր բերում, ասում էր. «Սա պրն. Ուեսթի կողմից է՝ նվիրված աշխարհի լավագույն մայրիկին։ Իսկապես, իմ ամուսինն ամենալավ է»։