ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերուն
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի պատվիրակության աշխատակիցներն այցելել են հայ զինծառայողին, ով ձերբակալվել էր դեկտեմբերին՝ շփման գծի Աղդամի հատվածում: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Փոխանցվում է, որ նրանց միջոցով ռազմագերին և նրա ընտանիքը տեղեկություններ են փոխանակել:
Նշվում է, որ ԿԽՄԿ-ն պարբերաբար այցելում է հայ ռազմագերուն՝ նրա պահման պայմանների և առողջական վիճակի հետ ծանոթանալու, ինչպես նաև հարազատների հետ կապ ապահովելու համար: