Նավթային ընկերությունները վերադառնում են Իրան
Ընկերությունների մոտ 90 տոկոսը, որոնք պատժամիջոցների հետ կապված դուրս էին եկել Իրանի նավթային արդյունաբերությունից, հնարավոր է վերսկսեն իրենց գործողությունները այդ երկրում: Այս մասին հայտնում է Fars տեղեկատվական գործակալությունը:
Փոխանցվում է, որ այս մասին հայտնել է Իրանի նավթի նախարար՝ Էմադ Հոսեյնը:
Նրա խոսքով՝ 583 ընկերությունների 90 տոկոսը, որոնք դուրս էին եկել Իրանի նավթային արդյունաբերությունից հնարավոր է վերադառնան և նոր պայմանագրեր ստորագրեն: