«Քույրը» սերիալի ռեժիսոր Ելենա Արշակյանը Դիանա Գրիգորյանին մրցակից չի համարում
Ապրիլի 4-ից Հանրային Հեռուստաընկերությամբ կցուցադրվի նոր հեռուստասերիալ' «Քույրը»: Այսպես է կոչվում «Գեներալի աղջիկը՛՛ սերիալի ստեղծագործական խմբի նոր աշխատանքը: Ռեժիսորը կրկին Ելենա Արշակյանն է, սցենարի հեղինակը' Անահիտ Մխիթարյանը:
Ելենա Արշակյանի խոսքերով սցենարի հիմքում ընտանեկան պատմություն է, բայց այն կտարբերվի նախորդ արված աշխատանքներից. «Մեր առջև դրել էինք խնդիր' նկարել ավելի լավ, քան առաջ, այնպես, որ սերիալ սիրող հասարակությունը հեռուստաալիքը չփոխի», ArmStar.am-ի հետ զրույցում նշեց Ելենան:
Ռեժիսորի խոսքերով' նախորդ սերիալի հայտնի դեմքերն այս անգամ չեն լինի, նրանց կփոխարինեն նոր դերասաններ, որոնց անունները գաղտնի են պահվում. «Դերասաններին ընտրել ենք քասթինգի միջոցով, որոնց շարքում թատերական ինստիտուտի ուսանողներ են»:
Հեռուստասերիալի առաջին հինգ սերիան նկարահանվել է դեռ մեկ ամիս առաջ, իսկ թե դեռ քանիսը կնկարահանեն' ռեժիսորը դժվարացավ պատասխանել. «Երբ կլինի սերիալի տրամաբանական ավարտը, 100, թե 150 սերիա, կախված է սցենարիստից»:
Ելենան նշեց, որ արդեն պատրաստ է սերիալի սաուդթրեքը. «Խոսքի հեղինակն Անահիտ Մխիթարյանն է, երաժշտությանը' Ռիչարդ Մադլենյանը, իսկ երգը կատարում է Հռիփսիմե Հակոբյանը»:
«Քույրը» սերիալի հետ զուգահեռ, ապրիլ ամսին Արմենիա հեռուստաընկերությամբ մեկարկում է Դիանա Գրիգորյանի նոր հեռուստասերիալը: Մեր այն հարցին, թե կա արդյոք իրենց միջև մրցակցություն' ռեժիսոր պատասխանեց. «Մենք տարբեր ժանրերում ենք աշխատում, այնպես որ, ես Դիանա Գրիգորյանին ինձ մրցակից չեմ համարում»: