Մշակույթի նախարարությունը չի համագործակցում հնագետների հետ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հնագետ Համլետ Պետրոսյանն անդրադարձավ մշակութային կոթողներին: Նա ասաց, որ այսօր ՀԿ-ների և երիտասարդական նախաձեռնությունների ուշադրությունը պատմական արժեքներին շատ բան կարող է փոխել: Հնագետի խոսքով՝ այսօր կան մարդիկ, ովքեր գրություններ են թողնում կոթողների վրա կամ խաչքարերի վրա մոմ են վառում ու այնքան սևացնում, որ նախշերը վերանում են: Հնագետը տեղեկացրեց. «Այնպիսի ամիս չկա, որ մի կոթող չփլուզվի»,-և ավելացրեց, որ իր մասնագիտության տեր մարդիկ ցանկանում են, որ Մշակույթի նախարարությունը համագործակցի իրենց հետ, որ կարողանան փրկել հուշարձանները: Ինչ վերաբերում է հայտնաբերված Տիգրանակերտին, հնագետի տեղեկացմամբ` ութ տարվա ընթացքում պեղվել է տարածքի 1,5 տոկոսը: Համլետ Պետրոսյանն ասաց, որ հայկական մշակութային արժեքները պետք է պահպանել և աշխարհին լավագույնս ներկայանալ: