Ցուցարարները Իրանում հյուրանոց են այրել (լուսանկարներ)
Իրանի Մահաբադ քաղաքում բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել, որի ժամանակ այրել են 4 աստղանի հյուրանոց: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Փոխանցվում է, որ բողոքի ակցիան տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ հյուրանոցի 25-ամյա աշխատող աղջիկը ցած է նետվել 4-րդ հարկից՝ այդպիսով փրկվելով բարձրաստիճան պաշտոնյայից, ով ցանկանում էր իրեն բռնի ուժով տիրանալ:
«Պաշտոնյան հյուրանոցի տնօրենին խոսք էր տվել, որ իրեն այդպիսի ծառայություն մատուցելու համար 4 աստղանի հյուրանոցին կտա 5 աստղ: Սակայն աղջիկը չի համաձայնվել և ցած է նետվել պատուհանից և ստացած մարմնական վնասվածքներից մահացել է»,-հայտնել են ոստիկանությունից: