Հնարավոր է, որ Թուրքիան Մոսկվայից հետ կանչի իր դեսպանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում հանդիպում ունենալով պատմաբանների հետ՝ հայտարարել է, որ Թուրքիան Մոսկվայից կարող է ետ կանչել իր դեսպանին: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
«Եթե դրա անհրաժետությունը լինի ապա Թուրքիան կարող է իր դեսպանին ետ կանչել Ռուսաստանից»,-հայտարարել է Էրդողանը:
Բացի այդ նա ընդգծել է, որ Անկարան կարող է վերանայել իր հարաբերությունները Մոսկվայի հետ այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնեց Երևան և մասնակցեց Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին: