2008թ.-ին Գյուլի այցը Երևան սխալ էր. Էրդողան
Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ 2008թ.-ին Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի ներկայությունը Երևանում տեղի ունեցած Թուրքիայի և Հայաստանի ֆուտբոլային թիմերի խաղի ժամանակ՝ սխալ էր: Այս մասին հայտնում է թուրքական Milliyet թերթը:
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Հայաստանին թշնամաբար չի վերաբերվում և ամեն անգամ բարեկամության ձեռք է մեկնում:
«Մենք հայերի թշնամին չենք, մենք հայերին միշտ գրկաբաց ընդունած ազգ ենք»,-հայտարարել է Էրդողանը։