Թիմ Բարթոնը վնասվածքներ է ստացել «Տարօրինակ երեխաների տունը» ֆիլմի նկարահանման ժամանակ
Հայտնի ռեժիսոր Թիմ Բարթենը մարմնական վնասվածքներ է ստացել «Տարօրինակ երեխաների տունը» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Այս մասին հայտնում է Express-ը:
Փոխանցվում է, որ դեպքի ժամանակ նկարահանող խումբը գտնվել է անգլիական Բլեքփուլում:
Թե հստակ, ինչ մարմնական վնասվածքներ է ստացել ռեժիսորը չի հստակեցվում, սակայն նշվում է, որ անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալուց հետո, նա նույն օրը դուրս է գրվել հիվանդանոցից: