Թուրքիայում Ղուրանը թարգմանվել է հայերեն
Թուրքիայում Կրոնական գործերի վարչության հանձնարարությամբ Ղուրանը հայերեն է թարգմանվել: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով թուրքական Anadolu գործակալությանը:
«Հույս ունենք, որ այն մարդիկ ովքեր ծանոթ չեն իսլամին կկարողանան Ղուրանի միջոցով ծանոթանալ բարեգործության լեզվի հետ, որը թարգմանվել է հայերեն»,-հայտնել է աղբյուրը:
Փոխանցվում է, որ ՝ թարգմանությունը կատարել է Անկարայի համալարանի Լեզվի, պատմության և աշխարհագրության ֆակուլտետի «Հայոց լեզվի և մշակույթի» մասնագետ ասպիրանտ Յավուզ Այդընը: Թարգմանությունը խմբագրվել է Թուրքիայում հրապարակվող հայկական «Ակօս» թերթի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանի կողմից: