Թուրքիայում հայերեն լեզվով Ղուրան են հրատարակել
Թուրքիայի կրոնական հարցերով նախարարությունը Ղուրան է հրատարակել հայերեն լեզվով: Այս մասին հայտնում է թուրքական Anadolu տեղեկատվական գործակալությունը:
Հրատարակության տպաքանակը՝ 4 հազար օրինակ:
Կրոնական հրատարակությունների հարցով գլխավոր տնօրեն Յուքսել Սալմանի խոսքով՝ Ղուրանը լույս է տեսել լեզվի արևելյան և արևմտյան տարբերակներով:
«Հուսով ենք, որ մարդիկ, ովքեր անծանոթ են իսլամին և Ղուրանին, կարող են հաղորդակցվել իսլամին այս թարգմանության միջոցով»,-հայտարարել է նա:
Հայերեն լեզվով Ղուրանի ստեղծման աշխատանքները 4 տարի են տևել, իսկ թարգմանության համար 2,5 տարի է պահանջվել: