Գիտնակաները պարզել են գիշերները քաղցած լինելու պատճառը
Գիշերը սովածանալու պատճառն այն է, որ մարդկային ուղեղը ավելի վատ է վերահսկում ուտելու հաճուքը գիշերները, քան առավոտյան կամ կեսօրին:
Մենք հաճախ ենք գիշերները քաղցած լինում այն պատճառով, որ սննունդն ավելի համեղ է դառնում մեզ համար, կամ էլ, ավելի ախորժելի է թվում այդ պահին: Թվում է, որ մենք ավելի քիչ հաճույք ենք ստանում ընթրիքից, և որպեսզի մենք մեզնից գոհ մնանք, սկսում ենք ավելի շատ ուտել,- РИА Новости-ին մեջբերում է Ամերիկյան Բրիգամ Յանգ համալսարանից՝ Տրավիս Մաստերսոնի խոսքերը:
Մաստերսոնը և իր գործընկերն այս եզրակացությանն են հանգել, դիտարկելով հարյուրավոր կամավորների ուղեղն առավոտյան և երեկոյան, ովքեր նայել են մի շարք ուտեստների լուսանկարներ:
Գիտնականները պարզել են, որ ուղեղի արձագանքը սննդի նկատմաբ ավելի ուժեղ է եղել երեկոյան և գիշերը, երբ նրանք դիտել են ինչես բարձր կալորիականությամբ սննդի, այնպես էլ մրգերի, բանջարեղենի, ձկան և հացահատիկների լուսանկարներ: