Ադրբեջանն արգելել է թռչնամսի ներկրումը Թուրքիայից
Թուրքիայում թռչնագրիպի տարածման պատճառով Ադրբեջանը ժամանակավորապես արգելել է թռչնամսի ներկրումը այդ երկրից: Այս մասին հայտնում է Oxu.az-ը:
Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարությանն առընթեր Պետական անասնաբուժական ծառայության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ Թուրքիայի տարածքում թռչնագրիպ է հայտնաբերվել:
Մասնավորապես, դադարեցվել է թռչնամսի ներկրումը թուրքական Բալիքեսիր, Քութահյա, Բուրսա, Իզմիթ, Բանդըրմա, Չանաքկալե, Բերգամա, Աքհիսար և Մանիսա բնակավայրերից: