Իրանում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տուժածներ
Իրանի Քաշմիր քաղաքում տեղի է ունեցել 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հայտնում են իրանական ԶԼՄ-ները:
Ինչպես հայտնում է Թեհրանի Երկրաֆիզիկայի սեյսմոլոգիական կենտրոնի ինստիտուտից՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա:
Ըստ նախանական տեղեկությունների՝ ստորգետնյա ցնցումների հետևանքով 35 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: