Թուրքիան կանի ամեն ինչ, որպեսզի Հարավային Կովկասում կրկին խաղաղության հաստատվի. Դավութօղլու
Թուրքիան կանի ամեն ինչ՝ Հարավային Կովկասին խաղաղությունը վերադարձնելու համար: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Փոխանցվում է, որ այս մասին թուրքական TRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
«Ադրբեջանը Թուրքիայի համար եղբայրական երկիր է և Անկարան միշտ աջակցելու է Բաքվին: Մեզ կապում են ոչ միայն տնտեսական նախագծերը, այլև ընդհանուր պատմական արմատները»,- հայտարարել է Դավութօղլուն: